ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Երկիրը կործանվում է ոչ թե զոմբիների, այլ ոչ զոմբի զանգվածի աննամուսության պատճառով

Երկիրը կործանվում է ոչ թե զոմբիների, այլ ոչ զոմբի զանգվածի աննամուսության պատճառով
12.12.2024 | 21:02

Բավական է գրեք` «զոմբիներ, լսեք», «զոմբիներ, հասկացեք», «զոմբիներ, խելքի եկեք» ու նման տխմարություններ։

Նախիրը ոչ լսելու, ոչ առավել ևս հասկանալու հատկություն չունի այն պարզ պատճառով, որ նախիր է։

Հերիք է զոմբիներին քավության նոխազ սարքելով, փորձեք կոծկել ձեր թուլամորթությունը, վախկոտությունն ու անգործությունը։

Երկիրը կործանվում է ոչ թե զոմբիների, այլ ոչ զոմբի զանգվածի աննամուսության պատճառով։ Գեներալները, ակադեմիկոսները, գիտության ու մշակույթի «կարկառունները» հո՞ զոմբի չեն, բայց ահա ան՜ն՜ն՜ասունից ավելի ան՜ն՜ն՜ասուն են, որոնք մի թրքի բճի տակ կզած, հանգիստ որոճում են` թքած ունենալով, որ երկրի կործանման գլխավոր պատճառներից մեկը հենց իրենք են` իրենց փալասությամբ ու զրո արժանապատվությամբ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ